ԲԴԽ-1-Ն-1 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.01.2021

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՆՀ-286-Ա հրամանագիրը` Բարձրագույն դատական խորհուրդը 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

    1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Մասնագիտացում» սյունակից հանել «/Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ/» բառերը,

    2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակից հանել «/Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ/» բառերը,

    3) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակից հանել «/Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,» բառերը,

    4) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Ալավերդի» բառը փոխարինել «Վանաձոր» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Ալավերդյան Լուսինե Վահրամի» բառերով,

    5) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Տաշիր» բառը փոխարինել «Ստեփանավան» բառով,

    6) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Ստեփանավան» բառը փոխարինել «Տաշիր» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                   Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 2021թ. հունվարի 14

 ք. Երևան

Ֆայլ