ԲԴԽ-27-Ն-9 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.04.2021

                                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ

                                                                         ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՆՀ-54-Ա հրամանագիրը` Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ուլիխանյան Սյուզաննա Սուրենի» բառերը փոխարինել «Արմենակյան Սարգիս Արմենի» բառերով:
  2. Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Արմենակյան Սարգիս Արմենի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

      ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                 Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

                                                                                                       

 2021թ. ապրիլի 29

         ք. Երևան

Ֆայլ