ԲԴԽ-35-Ո-61 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

31.05.2021

                                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                 ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ

                                                                                    ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա է 0 թեկնածու, քրեական մասնագիտացման բաժնում՝ 1, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` 3 թեկնածու:

Վերաքննիչ դատարաններում ներկա պահին դատավորի թափուր հաստիքներ առկա չեն:

Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 0, իսկ Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2 դատավորի լիազորություններ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայումս առկա չէ դատավորի թափուր հաստիք, հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով որևէ դատավորի լիազորություն չի դադարելու, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը սպառված է: Հետևաբար, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը համալրելու անհրաժեշտությունը բացակայում է հետևյալ պատճառաբանությամբ.

ա. վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը սպառված է (0),

բ. Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով որևէ դատավորի լիազորություն չի դադարելու (0),

գ. առաջին հայացքից տպավորություն է, որ եթե վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը սպառված է (0) և չի գերազանցում Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հաջորդ երկու տարվա ընթացքում կանխատեսվող թափուր հաստիքների թիվը՝ 0 (0-0=0), հետևաբար, պետք է համալրվի 1 թեկնածուով, որպեսզի ապահովվի հիշյալ հոդվածում նշված գերազանցման պահանջը:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ համալրման ենթակա թեկնածուների քանակը որոշվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտությամբ, որը տվյալ դեպքում 0 է:

Վերաքննիչ քրեական դատարանում ներկայումս առկա չէ դատավորի թափուր հաստիք, հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու է 2 (երկու) դատավորի լիազորություն, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում առկա է 1 (մեկ) թեկնածու: Հետևաբար, այն չի գերազանցում հաջորդ երկու տարում Վերաքննիչ քրեական դատարանի թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը:

Վերաքննիչ վարչական դատարանում ներկայումս առկա չէ դատավորի թափուր հաստիք, հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու է 2 (երկու) դատավորի լիազորություն, իսկ ներկայումս վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա է 3 (երեք) թեկնածու: Հետևաբար, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը գերազանցում է հաջորդ երկու տարում Վերաքննիչ վարչական դատարանի թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը:

 Հիմք ընդունելով վերոգրյալը և ստորև ներկայացվող հաշվարկը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել 1 (մեկ) թեկնածուով, իսկ քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինները համալրելու անհրաժեշտությունը բացակայում է.

- քաղաքացիական մասնագիտացման բաժին՝ 0 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 202. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 0,

- քրեական մասնագիտացման բաժին՝ 1 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 1 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 1, ներկա պահին առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 1,

- վարչական մասնագիտացման բաժին՝ 0 թեկնածու - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 2 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 3:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 123-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

             1. Արձանագրել, որ առկա է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը 1 (մեկ) թեկնածուով համալրելու անհրաժեշտություն:

             2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                               Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

               2021թ. մայիսի 31

                     ք. Երևան

Ֆայլ