ԲԴԽ-36-ԱՈ-9 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԱՄԱՐԱ ԿԱՐԱՊԵՏԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.06.2021

                                                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                    2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ  

                      ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԱՄԱՐԱ ԿԱՐԱՊԵՏԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ  ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, 100-րդ, 102-րդ, 104-րդ հոդվածի 5-6-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-57-Ն-11 և 2021 թվականի մայիսի 6-ի թիվ ԲԴԽ-29-Ո-48 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Լիազորել Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Թամարա Կարապետի Ղուկասյանին, որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ, ապահովելու 2021 թվականի արտահերթ որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի թիվ ԲԴԽ-57-Ն-11 և 2021 թվականի մայիսի 6-ի թիվ ԲԴԽ-29-Ո-48 որոշումներով լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

             

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

               2021թ. հունիսի 3

                     ք. Երևան

Ֆայլ