ԲԴԽ-39-Ո-68 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.06.2021

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Քննարկելով Վարչական դատարանի դատավորներ Լիանա Հակոբյանի և Էդվարդ Նահապետյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Վարչական դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով << Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Վարչական դատարանի դատավորներ  Լիանա Հակոբյանի և Էդվարդ Նահապետյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2021 թվականի հունիսի 15-ից հուլիսի 15-ը ներառյալ: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

              ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                

           2021թ. հունիսի 14

                    ք. Երևան

Ֆայլ