ԲԴԽ-41-Ո-75 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.06.2021

                                                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                               ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ

 

                      ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին»:

             Օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին»:

             Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 911-Ն որոշումը, 2021 թվականի հունիսի 14-ի թիվ ԲԴԽ-39-Ո-67 որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմերն ավելացրել է 3-ական դատավորով:

Ներկայումս Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա է 0 թեկնածու, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` 3 թեկնածու:

Հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 0, իսկ Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2 դատավորի լիազորություն:

Այս պահի դրությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում առկա է դատավորի 3 թափուր հաստիք:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համալրման ենթակա թեկնածուների քանակը որոշվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտությամբ, որը տվյալ դեպքում 3 է:

Բացի այդ, հաջորդ երկու տարվա ընթացքում պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու է նաև Վերաքննիչ վարչական դատարանի 2 (երկու) դատավորի լիազորություն, իսկ ներկա պահին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա է 3 (երեք) թեկնածու:

Ներկայումս Վերաքննիչ վարչական դատարանում առկա է դատավորի 3 թափուր հաստիք:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ստորև ներկայացվող հաշվարկը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ անհրաժեշտ է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 3 (երեք) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրել 2 (երկու) թեկնածուով՝ հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

- քաղաքացիական մասնագիտացման բաժին - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 3 + 202. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 0,

- վարչական մասնագիտացման բաժին - ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակը՝ 3 + 2021թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0 + 2022թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 2 + 2023թ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը՝ 0, ներկա պահին առաջխաղացման ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը՝ 3:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 123-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

             1. Արձանագրել, որ առկա է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը 3 (երեք) թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժինը 2 (երկու) թեկնածուով արտահերթ համալրելու անհրաժեշտություն:

             2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

               2021թ. հունիսի 17

                     ք. Երևան

Ֆայլ