ԲԴԽ-49-Ո-115 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.07.2021

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                          ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ

                                                   ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2021 թվականի հուլիսի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղաց­ման ենթակա դատավորների թեկնածուների՝ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 12-ի  ԲԴԽ-49-Ո-114 որոշմամբ կազմված ցուցակը հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հաստատել 2021 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ վարչական մասնագիտացման բաժնով՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ   

                    2021թ. հուլիսի 12

                         ք. Երևան

 

 

 

 

 

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

   2021թ. հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-49-Ո-115

որոշման

 

 

ՑՈՒՑԱԿ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ

ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ

 

N

ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ

ՊԱՇՏՈՆԸ

1.

ՄԱԽՄՈՒԴՅԱՆ

Ռուստամ Ջասմի

 

1982թ.

Արագածոտնի մարզ,

գ. Ալագյազ

 

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ 

 

 

Վարչական դատարան

 

Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս

 

Դատավոր

 

2.

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Մերի Գևորգի

1986թ.

Շիրակի մարզ,

 ք. Գյումրի

 

Վարչական դատարան

 

Դատավոր

 

 

 

Ֆայլ