ԲԴԽ-52-Ո-131 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

22.07.2021

                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                            ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ

                                  ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ  ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2021 թվականի հուլիսի 22-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղաց­ման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Կազմել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնով՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ   

                    2021թ. հուլիսի 22

                         ք. Երևան

 

 

 

 

 

 

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

   2021թ. հուլիսի 22-ի թիվ ԲԴԽ-52-Ո-131

որոշման

 

 

ՑՈՒՑԱԿ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ

ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ

 

 

N

ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ

ՊԱՇՏՈՆԸ

1.

ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Սամվել Լևոնի

1974թ.

Կոտայքի մարզ,

 գ. Գեղաշեն

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

2.

ԿՈՒՐԵԽՅԱՆ

 Արման Աշոտի

1974թ.

Տավուշի մարզ,

ք.  Իջևան

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

3.

ԹՈՐՈՍՅԱՆ

 Գոռ Գագիկի

1985թ.

Լոռու մարզ,

 ք. Վանաձոր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր

 

Ֆայլ