ԲԴԽ-61-Ն-18 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.08.2021

                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

                                                                                                   ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հուլիսի 9-ի թիվ ՆՀ-166-Ա և թիվ ՆՀ-167-Ա, հուլիսի 14-ի թիվ ՆՀ-174-Ա, թիվ ՆՀ-175-Ա, թիվ ՆՀ-176-Ա և թիվ ՆՀ-177-Ա հրամանագրերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                  Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

            1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Առաքելյան Ելենա Վարդգեսի» բառերով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ներսիսյան Արմեն Գոգոլի» բառերով,
  3. Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 13-րդ կետի «Դատավոր» սյունակը  լրացնել  «Հարությունյան Լիանա Վարդանի» բառերով,
  4. Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 14-րդ կետի «Դատավոր» սյունակը  լրացնել  «Խաչատրյան Սերինե Սերյոժայի» բառերով,
  5. Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 15-րդ կետի «Դատավոր» սյունակը  լրացնել «Հարությունյան Նելլի Ղուկասի» բառերով,
  6. Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 16-րդ կետի «Դատավոր» սյունակը  լրացնել «Սաղոյան Լիլիթ Գագիկի» բառերով:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

              ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

                  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                            

                                                                                                                     Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

          2021թ. օգոստոսի 19

                    ք. Երևան

 

 

 

 

Ֆայլ