ԲԴԽ-61-ԱՈ-15 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/1614/05/21 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.08.2021

                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԹԻՎ ՎԴ/1614/05/21 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Աննա Համլետի Դիլբարյանին (նույնականացման քարտ` 000687707, տրված` 05.04.2013թ., 008-ի կողմից) թիվ ՎԴ/1614/05/21 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում` որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ` վերջինիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:

      

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

             ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                               Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

            2021թ. օգոստոսի 19

                      ք. Երևան  

Ֆայլ