ԲԴԽ-73-Ն-19 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.09.2021

                                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի

                                                            ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ ՆՀ-216-Ա, օգոստոսի 17-ի թիվ ՆՀ-233-Ա, թիվ ՆՀ-234-Ա և թիվ ՆՀ-235-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 35-րդ կետի «Դատավոր» սյունակի «Թորոսյան Գոռ Գագիկի» բառերը փոխարինել «Վարդանյան Ալֆրեդ Մաքսիմի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակի «/Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/» բառերը հանել,
  2. Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 43-րդ կետի «Մասնագիտացում» սյունակը «գործեր» բառից հետո լրացնել «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր» բառերով,
  3. Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Վարդանյան Ալֆրեդ Մաքսիմի» բառերը,
  4. Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Կուրեխյան Արման Աշոտի» բառերը,
  5. Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակից հանել «Գրիգորյան Սամվել Լևոնի» բառերը,
  6. Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակը 16-րդ կետից հետո լրացնել 17-19-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

17.

Գրիգորյան Սամվել

Քաղաքացիական

18.

Կուրեխյան Արման

Քաղաքացիական

19.

Թորոսյան Գոռ

Քաղաքացիական

                                                                                                                   »,

  1. Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի «Ընդհանուրը՝ 16 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը՝ 19 դատավոր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                   Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 2021թ. սեպտեմբերի 13

                          ք. Երևան

Ֆայլ