ԲԴԽ-74-ԱՈ-19 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/3149/05/20 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ, ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԵՎ ՊԵՏՐՈՍ ԱՐՄԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.09.2021

                                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                  ԹԻՎ ՎԴ/3149/05/20 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

                             ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ, ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԵՎ ՊԵՏՐՈՍ ԱՐՄԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Աննա Համլետի Դիլբարյանին (նույնականացման քարտ` 000687707, տրված` 05.04.2013թ., 008-ի կողմից), Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Տաթևիկ Կարենի Սիրադեղյանին (անձնագիր` AS0494866, տրված` 30.01.2019թ., 011-ի կողմից) և նույն վարչության դատական պրակտիկայի վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները  ժամանակավորապես կատարող Պետրոս Արմենի Վարդանյանին (նույնականացման քարտ` 008937724, տրված` 19.12.2016թ., 001-ի կողմից) թիվ ՎԴ/3149/05/20 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում` որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ` վերջիններիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

            2021թ. սեպտեմբերի 16

                      ք. Երևան  

Ֆայլ