background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Վիճակագրություն

Մշտադիտարկման ցուցիչներ

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆ

Քաղաքացիական և վարչական գործեր

Տվյալ օրը

- քանի՞ հայցադիմում/դիմում է մուտք եղել, դրանցից քանիսն է ստացվել էլեկտրոնային եղանակով,

- քանի՞ հայցադիմում/դիմում է ընդունվել վարույթ,

- քանի՞ հայցադիմում/դիմում է վերադարձվել,

- քանի՞ հայցադիմում/դիմում է վերադարձվելուց հետո սահմանված ժամկետում կրկին ներկայացվել,

- քանի՞ հայցադիմումի/դիմումի ընդունում է մերժվել,

- քանի՞ հայցադիմում/գործ է վերահասցեագրվել/ուղարկվել ըստ ընդդատության,

- քանի՞ գործով է կայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝

- բավարարելու մասին որոշում,

- մասնակի մերժելու մասին որոշում,

- լրիվ մերժելու մասին որոշում,

- քանի՞ գործով է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին որոշումը վերացվել վերաքննիչ դատարանի կողմից,

- քանի՞ գործով է հայցի ապահովման միջոցը փոփոխելու, ձևափոխելու, լրիվ կամ մասնակի վերացնելու մասին որոշում կայացվել,

- քանի՞ գործով է կայացվել պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին որոշում,

- քանի՞ գործով է կայացվել պետական տուրքի վճարումից ազատելու մասին որոշում,

- քանի՞ գործով է կայացվել պետական տուրքի չափը նվազեցնելու մասին որոշում,

- քանի՞ գործով է սահմանված ժամկետում ներկայացվել հայցադիմումի պատասխան,

- քանի՞ գործով է ներկայացվել հակընդդեմ հայց,

- քանի՞ գործով է հակընդդեմ հայցը.

- ընդունվել վարույթ,

- ընդունումը մերժվել,

- վերադարձվել,

- քանի՞ գործով է կայացվել գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշում,

- քանի՞ գործ է ստացվել այլ դատարանից ընդդատության կարգով,

- քանի՞ գործով է ծագել ընդդատության մասին վեճ,

- քանի՞ գործով է կիրառվել գրավոր դատաքննություն (վարչական գործերով),

- քանի՞ գործով է կիրառվել արագացված դատաքննություն,

- քանի՞ որոշում է կայացվել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին (քաղաքացիական գործերով),

- քանի՞ գործով է հրավիրվել նախնական դատական նիստ,

- քանի՞ գործով է դատարանի նախաձեռնությամբ նշանակվել անվճար (մինչև 4 ժամ) հաշտարարություն,

- քանի՞ գործով է նշանակվել հաշտարարություն կողմերի համաձայնությամբ,

- քանի՞ նախնական դատական նիստ է կայացել,

- քանի՞ նախնական դատական նիստ չի կայացել,

- քանի՞ գործով է նշանակվել դատաքննություն,

- քանի՞ դատական նիստ է կայացել,

- քանի՞ դատական նիստ չի կայացել,

- քանի՞ դատական նիստ է հետաձգվել,

- հայցադիմումը կամ դիմումը վարույթ ընդունելուց հետո ի՞նչ ժամկետում է նշանակվել առաջին դատական նիստը,

- քանի՞ անգամ է տվյալ օրը քննվող կոնկրետ գործով դատական նիստը հետաձգված եղել,

- նշանակված դատական նիստի մասին ե՞րբ է ծանուցում արվել,

- որպես դատական սանկցիա՝ քանի՞ անգամ է կիրառվել.

- դատական նիստերի դահլիճից հեռացում,

- դատական տուգանք,

- քանի՞ գործով է դատախազի/փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո դատարանն այդ մասին տեղեկատվություն ուղարկել համապատասխանաբար գլխավոր դատախազին և փաստաբանների պալատի նախագահին,

- քանի՞ գործով է դատավորի նախաձեռնությամբ հայտնվել ինքնաբացարկ,

- քանի՞գործով է ներկայացվել բացարկ և քանիսն է բավարարվել,

- քանի՞ գործով է կայացվել եզրափակիչ դատական ակտ, այդ թվում՝

- քանի՞ գործով է կայացվել վճիռ,

- քանի՞ գործով է կայացվել հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշում,

- քանի՞ գործով է կայացվել գործի վարույթը կարճելու մասին որոշում,

- քանի՞ գործով է հաստատվել հաշտության համաձայնություն,

- քանի՞ գործով է հաստատված հաշտության համաձայնությունը կնքվել հաշտարարության արդյունքում,

- քանի՞ գործով է կայացվել լրացուցիչ վճիռ,

- քանի՞ գործով է վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշում կայացվել,

- քանի՞ գործով է եզրափակիչ դատական ակտը բողոքարկվել,

- քանի՞ գործով է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետական տուրքի մասով տրվել կատարողական թերթ,

- քանի՞ գործ է առկա յուրաքանչյուր դատավորի վարույթում,

- քանի՞ գործ է կասեցված,

- քանի՞ եզրափակիչ դատական ակտ է ստացել օրինական ուժ,

- քանի՞ գործով է տրվել կատարողական թերթ,

- քննված գործով դատարանի ու կոնկրետ դատավորի հետ կապված ի՞նչ հանրային արձագանք է եղել:

Սնանկության գործեր

- քանի՞ դիմում է մուտք եղել, դրանցից քանիսն է ստացվել էլեկտրոնային եղանակով,

- քանի՞ կամավոր սնանկության դիմում է ստացվել,

- քանի՞ հարկադրված սնանկության դիմում է ստացվել,

- քանի՞ սնանկության վտանգի վերաբերյալ դիմում է ստացվել,

- քանի՞ հարկադիր և կամավոր սնանկության դիմում է ընդունվել վարույթ կամ քննության,

- քանի՞ դիմում է վերադարձվել,

- քանի՞ դիմում է վերադարձվելուց հետո սահմանված ժամկետում կրկին ներկայացվել,

- քանի՞ դիմումի ընդունում է մերժվել,

- քանի՞ դատական նիստ է հրավիրվել,

- քանի՞ դատական նիստ է կայացել,

- քանի՞ դատական նիստ չի կայացել,

- քանի՞ անգամ է տվյալ օրը քննվող կոնկրետ գործով դատական նիստը հետաձգված եղել,

- նշանակված դատական նիստի մասին ե՞րբ է ծանուցվել,

- որպես դատական սանկցիա՝ քանի՞ անգամ է կիրառվել.

- դատական նիստերի դահլիճից հեռացում,

- դատական տուգանք,

- քանի՞ գործով է դատախազի/փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո դատարանն այդ մասին տեղեկատվություն ուղարկել համապատասխանաբար գլխավոր դատախազին և փաստաբանների պալատի նախագահին,

- քանի՞ գործով է դատավորի նախաձեռնությամբ հայտնվել ինքնաբացարկ,

- քանի՞գործով է ներկայացվել բացարկ և քանիսն է բավարարվել,

Տվյալ գործով

- ե՞րբ է նշանակվել ժամանակավոր կառավարիչ,

- ե՞րբ է նշանակվել կառավարիչ,

- ե՞րբ է հաստատվել պարտատերերի/պահանջների վերջնական ցուցակը,

- քանի՞ նոր պահանջ է ստացվել և գրանցվել պարտատերերի վերջնական ցու­ցա­կը հաստատվելուց հետո,

- ապահովված պարտատեր(եր)ը մորատորիում չտարածելու մասին ծանուցում ներ­կայացվե՞լ է, եթե այո, քանի՞սն է բավարարվել,

- պահանջների ցուցակը հաստատելու դեմ բողոք բերվե՞լ է, եթե այո, ապա բոլո՞ր պահանջների դեմ,

- ե՞րբ է հրավիրվել պարտատերերի առաջին ժողովը,

- քանի՞ գործով է ընդունվել ֆինանսական առողջացման ծրագիր,

- քանի՞ գործով է ընդունվել պարտապանի լուծարման վարույթ սկսելու որոշում,

- լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման քանի որոշում է ընդունվել,

- գործունեության վերսկսման դեպքում կառավարչի կողմից օրենքով սահմանված ժամկետներում հաշվետվություն ներկայացվե՞լ է, թե՞ ոչ,

- միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկություն ստացվե՞լ է, թե՞ ոչ,

- միջանկյալ բաշխման ծրագիրը հաստատվե՞լ է,

- միջանկյալ բաշխման ծրագրի հաստատումը վիճարկվե՞լ է վերաքննության կարգով,

- պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը ներկայաց­վե՞լ է օրենքով սահմանված ժամկետներում,

- երբ, ի՞նչ գույքի, ի՞նչ գնով է աճուրդ կայացե՞լ, գինը նվազե՞լ է, թե՞ ոչ,

- քանի՞ գործով է ներկայացվել կառավարչի վերջնական հաշվետվություն,

- վերջնական հաշվետվության քննության արդյունքներով, քանի՞ վճիռ է կայացվել պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին,

- գործն ավարտելու քանի՞ միջնորդություն է մերժվել և ի՞նչ պատճառ(ներ)ով

- քանի՞ գործով է կայացվել եզրափակիչ դատական ակտ,

- քանի՞ գործ է առկա յուրաքանչյուր դատավորի վարույթում,

- քանի՞ գործ է կասեցված,

- հարկադիր սնանկության քա՞նի գործով է անձին սնանկ ճանաչելու վճիռ կայացվել,

- կամավոր սնանկության քա՞նի գործով է անձին սնանկ ճանաչելու վճիռ կայացվել,

- սնանկության վտանգի քա՞նի գործով է անձին սնանկ ճանաչելու վճիռ կայացվել,

- հարկադիր սնանկության քա՞նի գործով է անձին սնանկ ճանաչելու դիմումը մերժվել,

- կամավոր սնանկության քա՞նի գործով է անձին սնանկ ճանաչելու դիմումը մերժվել,

- սնանկության գործն ավարտելու քա՞նի վճիռ է կայացվել, դրանցից քա՞նիսն են ավարտվել պարտապանի ֆինանսապես առողջացմամբ,

- սնանկության գործն ավարտելու քա՞նի միջնորդություն է մերժվել,

- սնանկության քա՞նի գործով է վարույթը կարճվել,

- քա՞նի սնանկության գործով է հաստատվել ֆինանսական առողջացման ծրագիր,

- քա՞նի սնանկության գործով հաստատված ֆինանսական առողջացման ծրագիր է վաղաժամկետ դադարեցվել,

- քա՞նի սնանկության վտանգի գործով է հաստատվել ֆինանսական առողջացման ծրագիր,

- քա՞նի սնանկության վտանգի գործով հաստատված ֆինանսական առողջացման ծրագիր է վաղաժամկետ դադարեցվել,

- դատարանի ու կոնկրետ դատավորի հետ կապված ի՞նչ հանրային արձագանք է եղել:

Արբիտրաժային գործեր

- քանի՞ դիմում է մուտք եղել, դրանցից քանիսն է ստացվել էլեկտրոնային եղանակով,

- քանի՞ դիմում է ընդունվել վարույթ,

- քանի՞ դիմում է վերադարձվել,

- քանի՞ դիմում է վերադարձվելուց հետո կրկին ներկայացվել,

- քանի՞ դատական նիստ է հրավիրվել,

- քանի՞ դատական նիստ է կայացել,

- քանի՞ դատական նիստ չի կայացել,

- քանի՞ անգամ է տվյալ օրը քննվող կոնկրետ գործով դատական նիստը հետաձգվել,

- այդ օրը նշանակված դատական նիստի մասին ե՞րբ է ծանուցվել,

- որպես դատական սանկցիա՝ քանի՞ անգամ է կիրառվել.

- դատական նիստերի դահլիճից հեռացում,

- դատական տուգանք,

- քանի՞ գործով է դատախազի/փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո դատարանն այդ մասին տեղեկատվություն ուղարկել համապատասխանաբար գլխավոր դատախազին և փաստաբանների պալատի նախագահին,

- քանի՞ գործով է հայտնվել բացարկ կամ բավարարվել ինքնաբացարկի միջնորդու­թյուն,

- քանի՞ գործով է կայացվել եզրափակիչ դատական ակտ,

- քանի՞ գործ է առկա յուրաքանչյուր դատավորի վարույթում,

- քանի՞ գործ է կասեցված,

- տվյալ օրը դատարանի ու կոնկրետ դատավորի հետ կապված ի՞նչ հանրային արձա­գանք է եղել:

Վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ գործեր

- վճարման կարգադրություն արձակելու մասին քանի՞ դիմում է ստացվել, դրանցից քանիսն է ստացվել էլեկտրոնային եղանակով

- քանի՞ վճարման կարգադրություն է արձակվել, դրանցից քանիսը՞ մասնակի

- վճարման կարգադրություն արձակելու մասին քանի՞ դիմում է մերժվել

- արձակված վճարման կարգադրության մասին պարտապանը ե՞րբ է ծանուցվել

- քանի՞ վճարման կարգադրություն է վերացվել

- քանի՞ վճարման կարգադրություն է ստացել օրինական ուժ:

Քրեական գործեր

- քանի՞ քրեական գործ է մուտք եղել դատարանում,

- քանի՞ քրեական գործ է ընդունվել վարույթ,

- քանի՞ քրեական գործ է նշանակվել դատական քննության,

- քանի՞ քրեական գործով է գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվել,

- քանի՞ քրեական գործ է վերադարձվել մեղադրողին,

- քանի՞ գործով է քրեական գործի վարույթը կարճվել ամբողջությամբ,

- քանի՞ գործով է քրեական գործի վարույթը կարճվել մասնակի,

- քանի՞ գործով են կիրառվել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ,

- քանի՞ գործով են կիրառվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ,

- քանի՞ գործով է դատարանի նախաձեռնությամբ գլխավոր դատախազին կամ տեղակալին մեղադրական եզրակացությունը վերահաստատելու առաջարկություն ներկայացվել,

- քանի՞ գործով է քրեական գործին միացվել այլ գործ,

- քանի՞ գործով է քրեական գործը միացել այլ գործի,

- քանի՞ գործով է քրեական գործից անջատվել նոր գործ,

- քանի՞ գործով են դատական որոշման վերաբերյալ կասկածներ և անհստակություններ լուծվել,

- քանի՞ քրեական գործ է փոխանցվել այլ պետության,

- քանի՞ գործով է ստացվել տեղեկատվություն՝ դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ,

- քանի՞ գործ է ստացվել այլ դատարանից ընդդատության կարգով,

- քանի՞ գործ է ուղարկվել ըստ ընդդատության այլ դատարան,

- քանի՞ գործով է ընդդատության մասին վեճ առաջացել,

- քանի՞ գործով է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություններին և լրացումներին համապատասխանեցում կատարվել,

- քանի՞ քրեական գործ է առկա յուրաքանչյուր դատավորի վարույթում,

- քանի՞ քրեական գործ է կասեցված,

- քանի՞ դատական նիստ է հրավիրվել,

- քանի՞ դատական նիստ է կայացել,

- քանի՞ դատական նիստ չի կայացել,

- քանի՞ անգամ է տվյալ օրը քննվող կոնկրետ գործով դատական նիստը հետաձգվել,

- այդ օրը նշանակված դատական նիստի մասին ե՞րբ է ծանուցվել,

- որպես դատական սանկցիա՝ քանի՞ անգամ է կիրառվել.

- դատական նիստերի դահլիճից հեռացում,

- դատական տուգանք,

- քանի՞ գործով է դատախազի/փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո դատարանն այդ մասին տեղեկատվություն ուղարկել համապատասխանաբար գլխավոր դատախազին և փաստաբանների պալատի նախագահին,

- քանի՞ գործով է դատավորի նախաձեռնությամբ հայտնվել ինքնաբացարկ,

- քանի՞գործով է ներկայացվել բացարկ և քանիսն է բավարարվել,

- քանի՞ գործով է դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքը լրաց­վել կամ փոփոխվել,

- քանի՞ գործով է կիրառվել դատական քննության արագացված կարգ,

- քանի՞ գործով է կայացվել մեղադրական դատավճիռ,

- քանի՞ գործով է կայացվել արդարացման դատավճիռ,

- քանի՞ գործով է կայացվել լրացուցիչ որոշում,

- քանի՞ գործով է կայացվել եզրափակիչ դատական ակտ և ինչպիսի՞,

- դատարանի ու կոնկրետ դատավորի հետ կապված ի՞նչ հանրային արձագանք է եղել:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակ­ներում ստացվող միջնորդություններ

- քանի՞ միջնորդություն է մուտք եղել դատարանում,

- քանի՞ միջնորդություն է նշանակվել քննության,

- քանի՞ դատական նիստ է հրավիրվել,

- քանի՞ դատական նիստ է կայացել,

- քանի՞ դատական նիստ չի կայացել,

- քանի՞ անգամ է տվյալ օրը քննվող կոնկրետ գործով դատական նիստը հետաձգվել,

- այդ օրը նշանակված դատական նիստի մասին ե՞րբ է ծանուցում եղել,

- քանի՞ միջնորդության քննություն է ավարտվել,

- տվյալ օրը դատարանի ու կոնկրետ դատավորի հետ կապված ի՞նչ հանրային արձագանք է եղել:

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

Տվյալ օրը

- քանի՞ բողոք է ներկայացվել,

- քանի՞ բողոք է ընդունվել վարույթ կամ քննության,

- քանի՞ բողոք է թողնվել առանց քննության (վարչական և քրեական գործերով),

- քանի՞ բողոքի ընդունում է մերժվել,

- քանի՞ բողոք է վերադարձվել,

- քանի՞ բողոք է վերադարձվելուց հետո կրկին ներկայացվել,

- քանի՞ բողոք է քննվել յուրաքանչյուր դատական կազմի կողմից,

- քանի՞ բողոք է քննվել գրավոր ընթացակարգով /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի մասով/,

- քանի՞ դատական նիստ է հրավիրվել,

- քանի՞ դատական նիստ է կայացել,

- քանի՞ դատական նիստ չի կայացել,

- ի՞նչ ժամկետում է նշանակվել քննվող ամեն մի կոնկրետ գործով առաջին դատական նիստը,

- քանի՞ անգամ է տվյալ օրը քննվող կոնկրետ գործով դատական նիստը հետաձգվել,

- այդ օրը նշանակված դատական նիստի մասին ե՞րբ է ծանուցում եղել,

- որպես դատական սանկցիա՝ քանի՞ անգամ է կիրառվել.

- դատական նիստերի դահլիճից հեռացում,

- դատական տուգանք,

- քանի՞ գործով է դատախազի/փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո դատարանն այդ մասին տեղեկատվություն ուղարկել համապատասխանաբար գլխավոր դատախազին և փաստաբանների պալատի նախագահին,

- քանի՞ գործով է դատավորի նախաձեռնությամբ հայտնվել ինքնաբացարկ,

- քանի՞գործով է ներկայացվել բացարկ և քանիսն է բավարարվել,

- քանի՞ գործով է նշանակվել հաշտարարություն,

- քանի՞ գործով է կայացվել եզրափակիչ դատական ակտ,

- քանի՞ գործով է կայացվել վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում,

- քանի՞ գործով է առաջին ատյանի եզրափակիչ դատական ակտը.

- թողնվել անփոփոխ,

- փոփոխվել վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին,

- բեկանվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, և գործն ուղարկվել է նոր քննության,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել և փոփոխվել,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել, և ամբողջությամբ կամ մասնակիորեն կարճվել է գործի վարույթը,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել, և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը/դիմումը թողնվել է առանց քննության,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել և հաստատվել է հաշտության համաձայնություն,

- քանի՞ գործով է առաջին ատյանի եզրափակիչ դատական ակտը բեկանվել.

- բացառապես նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով,

- բացառապես դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով,

- դատական ակտի անվերապահ բեկանման հիմքով,

- նյութական և դատավարական նորմերի խախտման հիմքով,

- նոր հանգամանքի հիմքով,

- նոր երևան եկած հանգամանքի հիմքով,

- քանի՞ գործ է առկա յուրաքանչյուր դատական կազմի վարույթում,

- դատարանի ու կոնկրետ դատավորի հետ կապված ի՞նչ հանրային արձագանք է եղել:

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ (ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱԼԱՏԻ ՄԱՍՈՎ)

- քանի՞ բողոք է ներկայացվել,

- քանի՞ բողոք է թողնվել առանց քննության,

- քանի՞ բողոքի ընդունում է մերժվել,

- քանի՞ բողոք է վերադարձվել,

- քանի՞ բողոք է վերադարձվելուց հետո կրկին ներկայացվել,

- քանի՞ բողոք է ընդունվել վարույթ,

- քանի՞ բողոք է քննվել գրավոր ընթացակարգով /քաղաքացիական գործերով/,

- վարույթ ընդունված քանի՞ բողոքով է կայացվել եզրափակիչ դատական ակտ,

- քանի՞ գործով է կայացվել վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշում,

- քանի՞ գործով է վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտը.

- թողնվել անփոփոխ,

- փոփոխվել դատական ակտի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին,

- բեկանվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, և գործն ուղարկվել է նոր քննության առաջին ատյանի դատարան,

- բեկանվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, և գործն ուղարկվել է նոր քննության վերաքննիչ դատարան,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել և փոփոխվել,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել, և ամբողջությամբ կամ մասնակիորեն կարճվել է գործի վարույթը,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել, և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը/դիմումը թողնվել է առանց քննության,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել և հաստատվել է հաշտության համաձայնություն,

- ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել, և օրինական ուժ է տրվել առաջին ատյանի դատարանի դատական ակտին,

- քանի՞ գործով է վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանվել.

- բացառապես նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով,

- բացառապես դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով,

- դատական ակտի անվերապահ բեկանման հիմքով,

- նյութական և դատավարական նորմերի խախտման հիմքով,

- նոր հանգամանքի հիմքով,

- նոր երևան եկած հանգամանքի հիմքով,

- քանի՞ գործով է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում­ներ վերացվել,

- քանի՞ գործով է սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա վերանայվել վերաքննիչ դատարանի դատական ակտը,

- քանի՞ գործով է սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա վերանայվել վճռաբեկ դատարանի դատական ակտը,

- քանի՞ գործով է ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա վերանայվել վերաքննիչ դատարանի դատական ակտը,

- քանի՞ գործով է ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա վերանայվել վճռաբեկ դատարանի դատական ակտը,

- քանի՞ գործով է արտահայտվել նախադեպային նշանակություն ունեցող իրավական դիրքորոշում,

- տվյալ օրը դատարանի հետ կապված ի՞նչ հանրային արձագանք է եղել: