Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
28.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: