ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
14.02.2024

Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը` տեղեկացվում է, որ 27.09.2023 թվականին հրապարակված «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» լրացուցիչ հայտարարության և
07.12.2023 թվականին հրապարակված «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու համար» հայտարարության հիման վրա Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով դիմած անձանց նախնական հարցազրույցն ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2024 թվականի փետրվարի 19-ին ժամը 17։00-ից սկսած, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցը տեղի է ունենալու 2024 թվականի փետրվարի 26-ին, ժամը 10։00-ից սկսած:
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.
N |
Անուն, ազգանուն |
Նախնական հարցազրույցի ժամը |
Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի օրը և ժամը |
1. |
Արսեն Գեղամյան |
19.02.2024թ, ժամը 17։00-ին (ազգային փորձագետ) 19.02.2024թ․, ժամը 17։45-ին (միջազգային փորձագետ) |
26․02․2024թ․ ժամը 10։00-ից սկսած |
2. |
Դիանա Ղուկեյան |
19.02.2024թ, ժամը 17։00-ին (միջազգային փորձագետ) 19.02.2024թ․, ժամը 17։45-ին (ազգային փորձագետ) |
3. |
Արտակ Կարապետյան |
19.02.2024թ․, ժամը 18։30-ին (միջազգային փորձագետ) 19.02.2024թ․, ժամը 19։15-ին (ազգային փորձագետ) |
|
4. |
Անի Մարտիրոսյան |
19.02.2024թ․, ժամը 18։30-ին (ազգային փորձագետ) 19.02.2024թ․, ժամը 19։15-ին (միջազգային փորձագետ) |
|
5. |
Անդրանիկ Ռաշիդյան |
19.02.2024թ. ժամը 20։00-ին (ազգային փորձագետ)
19.02.2024թ. ժամը 20.45-ին (միջազգային փորձագետ) |
|
6. |
Ժենյա Մելիքսեթյան |
19.02.2024թ.ժամը 20։00-ին (միջազգային փորձագետ)
19.02.2024թ. ժամը 20։45-ին (ազգային փորձագետ) |
|