ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
23.10.2024
Հիմք ընդունելով Դատական դեպարատամենտի ղեկավարի պաշտոնակատարի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Լրացուցիչ հայտարարություն տարածելու մասին» թիվ 14 որոշումը` անհրաժեշտ է Հակակոռուպցիոն դատարանում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գործընթացներին ազգային փորձագետ ներգրավելու համար ազգային փորձագետի թեկնածություն առաջադրելու նպատակով լրացուցիչ հայտարարություն տարածել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝
ա) թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն.
բ) Հայտարարություն հրապարակելուն նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում
փորձագետի թեկնածուի գործունեության բնույթը պետք է ներառի հակակոռուպցիոն գործունեության
ոլորտը։
29.11.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշմամբ հաստատված Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգի 3-րդ կետի համաձայն՝ (…) հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձ է համարվում
կոռուպցիոն հանցագործությունների քննության փորձ ունեցող քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնը զբաղեցնող կամ զբաղեցրած անձը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում փաստաբանական ծառայություններ մատուցած փաստաբանը, հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնող ազգային և միջազգային կազմակերպություններում աշխատած (ծառայություններ
մատուցած) փորձագետը, մասնագետը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թափուր պաշտոնների համալրման իրականացման համար սահմանված առանձնահատկությունները:
Վեր նշված պահանջներին բավարարող անձինք կարող են իրենց փաստաթղթերն առձեռն ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից 10-օրյա ժամկետում՝ 2024 թվականի
նոյեմբերի 4-ը ներառյալ:
Փորձագետի թեկնածուն պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Դատական դեպարտամենտի ղեկավարին հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի թեկնածուի կողմից՝ ինքնառաջադրման դեպքում, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի կողմից։
Դիմումում պետք է ներառվեն ինքնառաջադրվող անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրային տվյալները, ծանուցման և էլեկտրոնային հասցեները, իսկ կազմակերպության կողմից առաջադրման դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման և էլեկտրոնային փոստի հասցեները, առաջադրվող թեկնածուի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նշում թեկնածուի համաձայնության մասին,
2. Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3. Թեկնածուի կենսագրությունը և ծավալած աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները (աշխատանքային պայմանագիր, տեղեկանք աշխատավայրից, երաշխավորագիր-նամակ),
4. Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,
5. Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ կազմակերպության կողմից որպես փորձագետի թեկնածու առաջադրվելու մասին,
6. Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
7. Գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու մասին, մասնավորապես՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից,
8. Նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ Կարգի 7-րդ կետով նախատեսված հանգամանքների բացակայության մասին։
Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշմամբ դրանք վերադարձվում են՝ երկօրյա ժամկետում դրանք շտկելու և կրկին ներկայացնելու նպատակով։ Որոշումը ուղարկվում է նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և համարվում է ստացված։ Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չշտկելու և կրկին ներկայացվելու, ինչպես նաև փաստաթղթերի անհամապատասխանության դեպքերում Դատական դեպարտամենտի ղեկավարը որոշում է կայացնում ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով դիմումի ընդունումը մերժելու մասին։ Նման որոշում չկայացվելու դեպքում փորձագետի թեկնածությունը համարվում է ընդունված։
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ