Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ
16.06.2025

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստին:
Օրակարգում են եղել ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ դիտորդական առաքելությունների կողմից արձանագրած խնդիրների ներկայացումը, ընտրական հանցագործությունների քննության,գնումների ոլորտում քրեական գործերի ընթացքը, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև Ազդարարման համակարգի զարգացման ոլորտում կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին:
նկարներ