Իրականացվել է դատավորների երկօրյա վերապատրաստում
23.06.2025

Քննարկվել է կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրությունը Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցության շրջանակում դատավորների համար «Գենդերային արդարադատության ակադեմիա» խորագրով վերապատրաստման երկօրյա ծրագիր է իրականացրել։
Վերապատրաստմանը քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող տեղական և միջազգային օրենսդրությունը, իրավակիրառ պրակտիկան։ Այս ծրագրով վերապատրաստվել են նաև իրավական համակարգի ծառայողներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Գենդերային արդարադատության ակադեմիա» ծրագիրն իրականացնում է «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտը։
նկարներ