background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն

02.10.2025

image

Այսօր տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգման գրավոր քննությունը, որին մասնակցել է 36 հոգի:

Որակավորման գրավոր քննությունը ներառել է թեստային առաջադրանքներ և իրավական խնդիրներ՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության վերաբերյալ:
 

Քննությունը տևել է 6 ժամ, որից թեստային առաջադրանքների լուծման համար տրամադրվել է 2 ժամ, իսկ իրավական խնդիրներին պատասխանելու համար՝ 4 ժամ:

Քննության ավարտից հետո գրավոր աշխատանքները ստուգելու և գնահատելու նպատակով ձևավորվել է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով:

Տեղեկացնենք, որ քննության արդյունքները կհրապարակվեն դատական իշխանության պաշտոնական կայքում։ 80 և ավելի միավոր ստացածները կանցնեն որակավորման ստուգման հաջորդ փուլ:
 

Հավակնորդներն իրավունք ունեն քննության արդյունքները բողոքարկել բողոքարկման հանձնաժողով՝ արդյունքները հրապարակելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

Կիսվել

նկարներ