ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՑԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

26.04.2021

image

Այսօր` ապրիլի 26-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Խորհրդի անդամները նախ ծանոթացել են դատավորների, աշխատակազմի, գրասենյակի աշխատանքային պայմաններին, եղել Վերաքննիչ վարչական դատարանի շենքում տեղակայված դատարանների արխիվում:

Դատավորների հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման կառուցակարգերն ու հնարավորությունները, նաև դատավորների կեսաթոշակին և ծանրաբեռնվածությանը վերաբերող հարցեր:

Վերաքննիչ վարչական դատարանի դատավորները Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են ոլորտում առկա հիմնախնդիրները, ներկայացրել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կիսվել

նկարներ