Կայացել է դատական իշխանության եւ լրատվամիջոցների միջեւ վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկում
22.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցավ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու եվ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչները, շվեդ փորձագետներ, Երևանի ընդհանուր իրավասության և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, լրագրողներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ:
Միջոցառման նպատակ է ստեղծել արդյունավետ հարթակ, որտեղ կբարձրաձայնվեն դատական գործընթացների լուսաբանման ընթացքում լրագրողների կարիքներն ու մարտահրավերները, զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները:
Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից իրակացվող ծրագիրն ուղղված է նպաստելու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատավորների շրջանում էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի շուրջ գիտելիքների ամրապնդմանը, լրատվամիջոցների հետ ակտիվորեն հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
նկարներ