background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ և ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

25.01.2021

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորումը տեղի է ունենալու 2021 թվականի փետրվարի 05-ին, ժամը 09:00-ին` Արդարադատության ակադեմիայում (հասցեն` ք. Երևան, Փրիրումյանների փող. 9):  

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառա­վա­րության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա­բան­ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քն­նութ­յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկա­յա­ցու­ցիչները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քն­նութ­յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների կողմից հայտ չի ներկայացվել, ուստի առաջարկվում է փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ դիտորդներին մինչև սույն թվականի փետրվարի 04-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք.Երևան, Կորյունի փող. 17 հասցեում):

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ