background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող առանձին դատավորների կողմից դիմումներ ներկայացնելու մասին

16.07.2021

image

       ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021 թվականին ընդունված և 28.06.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ (…) քրեական մասնագիտացման գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձին դատավորների պաշտոնում ընտրվելու համար կարող են ներկայացնել դիմում՝ կցելով միայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքի»  98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Դիմումների ընդունման վերջաժամկետն է սույն թվականի հուլիսի 20-ը ներառյալ։

 

Բարձրագույն դատական խորհուրդ