background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

17.08.2021

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Նախագահի 17.08.2021թ. թիվ ՆՀ-233-Ա, ՆՀ-234-Ա և ՆՀ-235-Ա հրամանագրերի հիման վրա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ են նշանակվել համապատասխանաբար Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Գրիգորյանը, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղերում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել ս/թ օգոստոսի 20-ը ներառյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ