Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին
09.09.2021
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 30.08.2021թ. Առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման անհրաժեշտության մասին թիվ ԲԴԽ-65-Ո-162 որոշումը, որով որոշվել է հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար՝ քրեական մասնագիտացման բաժինը՝ 34 (երեսունչորս), իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժինը 10 (տասը) թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին, հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք /հասցե՝ ք.Երևան, Կորյունի 17, 3-րդ հարկ, 30 սենյակ, հեռ. 010 511 819/՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ:
Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեն նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
Հիշեցում՝
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվաի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Հ/Հ՝ 900005163671
Բանկ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
Ստացող՝ ՀՀ պետական բյուջե
Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:
ֆայլեր