background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20.10.2021

Ղեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021թ. ընդունված և 28.06.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի  20-րդ մասով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված թափուր տեղերի առաջին համալրումն իրականացվում է բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով: Հետագայում նշված պաշտոններում թափուր տեղեր առաջանալու դեպքում համալրումն իրականացվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դատավորների թեկնածուների ցուցակի ենթաբաժնում առկա թեկնածուներից, իսկ ցուցակը սպառվելու դեպքում՝ Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն առաջին համալրմամբ սպառվել է, իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող առանձին դատավորի հաստիքը դեռևս թափուր է, հետևաբար, առկա է առաջին համալրման համար սահմանված պահանջներին համապատասխան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինը 1 (մեկ) թեկնածուով համալրելու անհրաժեշտություն։

Ելնելով վերոգրյալից, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող առանձին դատավորի հաստիքը` առաջին անգամ  համալրելու նպատակով՝ հայտարարվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. /010/ 511 816, 511 819//՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ:

       Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտը այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:  

 

Հիշեցում՝

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝

Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»: