Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
26.10.2021

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2021 թվականի նոյեմբերի 6-ին ժամը 10։00-ին՝ քաղաքացիական մասնագիտացում և նոյեմբերի 7-ին ժամը 10։00-ին՝ քրեական մասնագիտացում՝ Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճ (հասցեն` ք. Երևան, Ա․ Մանուկյան 1):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 6-ին և 7-ին, ուստի հասարակական կազմակերպություններին առաջարկվում է մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք. Երևան, Կորյունի 17 հասցեում):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ֆայլեր