ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով հարցազրույցի փուլ անցած հավակնորդների վերաբերյալ
03.12.2021
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասով` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 3 հավակնորդներ:
Միաժամանակ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 4-րդ մասով` հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության և մասնագիտական աշխատանքի փորձառության վերաբերյալ տեղեկություններ:
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քրեական իրավունք |
Քրեական դատավարություն (մինչդատական վարույթի հարցեր) |
Քրեական դատավարություն (այլ հարցեր) |
Ընդհանուր |
1. |
Աբելյան Գարիկ Արթուրի |
18 |
32 |
21 |
71 |
2. |
Մինասյան Գրիգոր Արշակի |
17 |
25 |
23 |
65 |
3. |
Հակոբյան Կարեն Ցոլակի |
15 |
30 |
20 |
65 |
ֆայլեր