Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
18.01.2022
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորումը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 2-ին և 3-ին, ժամը 11:00-ին` Արդարադատության ակադեմիայում (հասցեն` ք.Երևան, Փիրումյանների փող. 9):
«Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նույն որոշման Հավելված 2-ի 19-րդ կետի համաձայն՝ հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկայացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչև սույն թվականի հունվարի 25-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին (հասցե՝ ք.Երևան, Կորյունի 17):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ