ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
27.01.2022
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021թ. ընդունված և 29.10.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերը` տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու նպատակով անցկացվելիք փորձագետների հետ նախնական հարցազրույցը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 4-ին ժամը 11։00-ին, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը 10։00-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17):
Կից ներկայացվում է Հակակոռուպցիոն մասնագիտացման դատարանի դատավոր նշանակվելու համար դիմած գործող դատավորների ցուցակը․
N |
Անուն, ազգանուն |
Աշխատանքի վայր |
Պաշտոնը |
|
Տաթևիկ Գրիգորյան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
Բորիս Բախշյան |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
Վահե Ջիվանյան |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
Գնել Գասպարյան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
Նաիրա Ավետիսյան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
Կարապետ Բադալյան |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
Արամ Մկրտչյան |
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |