Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18.02.2022
Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի փետրվարի 11-ին, 14-ին, 15-ին և 17-ին անցկացրել է առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:
Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 17 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 4 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական։
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:
Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմել առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակառուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար։
Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են թվով 6 դատավորներ։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող 6 դատավորներից անհրաժեշտ ձայներ են ստացել 2-ը, կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից դատավորների թեկնածուների 18 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնից դատավորների թեկնածուների 5 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 3-ը․
Առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներ
Ավետիսյան Նաիրա Վազգենի
Բադալյան Կարապետ Սերյոժայի
Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժին
Առաքելյան Ռիմա Արարատի
Գրիգորյան Արամ Գրիշայի
Գրիգորյան Կարեն Պապինի
Դադոյան Սարգիս Սիմոնի
Դավթյան Տիգրան Սամվելի
Դոլմազյան Վահե Արսենի
Խաչատրյան Սուրեն Երվանդի
Հովհաննիսյան Գիվի Համլետի
Ղազարյան Խաչիկ Կարապետի
Մոսինյան Մերի Աղաբեկի
Սարգսյան Վարդգես Արայիկի
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժին
Ավագյան Նարինե Աշոտի
Ղարսլյան Աշխեն Ռուբենի
Վարդանյան Սյուզաննա Արմենի