Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ
04.04.2022

Տեղեկացնում ենք, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի ապրիլի 6-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ