background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ

25.05.2022

Հիմք ընդունելով 2022 թվականի մայիսի 19-ի ԲԴԽ-49-Ո-136 որոշումը՝ տեղեկացնում ենք, որ  Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 2 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

 

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի մայիսի 30-ը ներառյալ:

Բարձրագույն դատական խորհուրդ