Հայտարարություն դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ անցած հավակնորդների վերաբերյալ
24.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ միասնական համալրված ցուցակը կազմվում է գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, և գիտական աստիճան ունեցող հավակնորդների ցուցակից:
Ելնելով վերոգրյալից Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ են անցնում հետևյալ հավակնորդները.
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քաղաքացիական իրավունք |
Քաղաքացիական դատավարություն |
Ընդհանուր |
1. |
Մադոյան Աղավնի Սերյոժայի |
43 |
24 |
67 |
2. |
Էլոյան Միշա Գրիգորի |
45 |
20 |
65 |
3. |
Ավագյան Ռուդոլֆ Սերգեյի |
41 |
24 |
65 |
4. |
Բաղդասարյան Լուսինե Էդուարդի |
42 |
21 |
63 |
5. |
Այվազյան Հասմիկ Ստեփանի |
42 |
19 |
61 |
6. |
Շիլաջյան Աննա Սամվելի |
35 |
23 |
58 |
7. |
Բալասանյան Սիրանուշ Գագիկի |
37 |
19 |
56 |
8. |
Ամիրզադյան Սամվել Նոդարի |
35 |
19 |
54 |
Իրավաբան գիտնական Միքայելյան Անի Սարմենի
ֆայլեր