Հայտարարություն դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ անցած հավակնորդի վերաբերյալ
24.10.2022
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ միասնական համալրված ցուցակը կազմվում է գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները:
Ելնելով վերոգրյալից Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր փուլի ամփոփման արդյունքում հարցազրույզի փուլ Է անցնում հետևյալ հավակնորդը.
հ/հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Քրեական իրավունք |
Քրեական դատավարություն |
Ընդհանուր |
1. |
Թորոսյան Սոֆի Ռուբիկի |
39 |
39 |
78 |
ֆայլեր