Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
01.11.2022
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերը` տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող գործող դատավորների նախնական հարցազրույցը ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2022 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ին:
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.
N |
Անուն, ազգանուն, հայրանուն |
Աշխատանքի վայր |
Նախնական հարցազրույցի օրը և ժամը |
Հարցազրույց Բարձրագույն դատական խորհրդում |
1. |
Մնացական Մարտիրոսյան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
16.11.2022թ. ժամը՝ 10:00 |
21.11.2022թ. ժամը՝ 09:30 |
2. |
Սամվել Յուզբաշյան |
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
16.11.2022թ. ժամը՝ 10:00 |
21.11.2022թ. ժամը՝ 09:30 |
3. |
Էմին Աբգարյան |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
16.11.2022թ. ժամը՝ 11:00 |
21.11.2022թ. ժամը՝ 09:30 |
4. |
Գնել Գասպարյան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
16.11.2022թ. ժամը՝ 11:00 |
21.11.2022թ. ժամը՝ 09:30 |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ