background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

01.11.2022

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1.1-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինների համալրման նպատակով անցկացվելիք հոգեբանական թեստավորումը տեղի է ունենալու 2022 թվականի նոյեմբերի 18-ին ժամը 11:00-ին Արդարադատության ակադեմիայում (հասցե` ք. Երևան, Փիրումյանների փող. 9):

Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշման Հավելված 2-ի 18-րդ կետի համաձայն՝ թեստավորման սենյակում կարող են ներկա գտնվել նաև արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստա­բան­ների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և Հավակնորդների որակավորման գրավոր քն­նութ­յանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունների ներկա­յա­ցու­ցիչները: Նույն որոշման Հավելված 2-ի 19-րդ կետի համաձայն՝ հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ Դիտորդը Թեստավորման օրվանից առնվազն մեկ օր առաջ պետք է Խորհրդին ներկայացնի իր կողմից ստորա­գրված հայտարարություն այն մասին, որ նա համաձայն է սույն կարգի պայմաններին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ hավակնորդների որակավորման գրավոր քննությանը մասնակցելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպության և փաստաբանների պալատի ներկա­յացուցիչ դիտորդների կողմից ներկայացվել են հայտեր, ուստի վերջիններիս առաջարկվում է մինչև սույն թվականի նոյեմբերի 16-ը հայտարարություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (հասցե՝ ք.Երևան, Կորյունի 17) այն մասին, որ համաձայն են Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 14-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-57-Ն-11 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ն-2 որոշմամբ հաստատված կարգի պայմաններին:

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ