Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
29.09.2022
Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին և 29-ին անցկացրել է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող քրեական և քաղաքացիական մասնագիտացման որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:
Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող քրեական մասնագիտացման բաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 25 հավակնորդ, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 16 հավակնորդ և թվով 1 իրավաբան գիտնական։
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:
Քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները:
Օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 25 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 14-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 17 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 9-ը․
Քրեական մասնագիտացում
Ավագյան Էմմա
Ամիրջանյան Ռուզաննա
Ալավերդյան Մերի
Բաբախանյան Արման
Դաջունց Հրաչ
Դաբաղյան Դավիթ
Եդիգարյան Լիանա
Մուրադյան Բարսեղ
Ոսկանյան Արթուր
Սահակյան Վազգեն
Սարգսյան Վահե
Սաֆարյան Հովհաննես
Սմբատյան Վազգեն
Վարդանյան Վիրաբ
Քաղաքացիական մասնագիտացում
Աղամալյան Արթուր
Բաբայան Սամվել
Բարսեղյան Ինգա
Թումասյան Արմինե
Հարությունյան Մալվինա
Ղազարյան Շուշան
Ղուկասյան Թաթուլ
Մանուչարյան Մարտին
Օհանյան Դավիթ