background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.11.2022

image

 

Հիմք ընդունելով Բարձրագույն դատականխորհրդի «Վերաքննիչ դատարաններում դատավորնշանակելու համար առաջխաղացման ենթակադատավորների թեկնածուների ցուցակի քրեական և վարչական մասնագիտացման բաժիններիհամալրման անհրաժեշտության մասին» 2022թ. նոյեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-108-Ո-340 որոշումը՝անհրաժեշտություն է առաջացել հրապարակելառաջխաղացման ենթակա դատավորներիթեկնածուների ցուցակի քրեական և վարչականմասնագիտացման բաժինները համալրելուվերաբերյալ հայտարարություն՝ առանց տեղերիքանակի սահմանափակման:

«Հայաստանի Հանրապետության դատականօրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններում դատավորնշանակվելու համար դատավորներիառաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակումկարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացմանառաջին ատյանի դատարանի դատավորիպաշտոնում առնվազն երեք տարվամասնագիտական աշխատանքի փորձառությունունեցող դատավորը, որը չունի կարգապահականտույժ` նկատողության կամ խիստ նկատողությանձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքումպաշտոնավարած նախկին դատավորը, որն ունիդատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառումգիտական աստիճան և վերջին ութ տարիներիընթացքում առնվազն վեց տարի բարձրագույնուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարելգիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 10 տարվա ընթացքումմասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվափորձառություն:

Օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասիհամաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելուՎերաքննիչ դատարաններում դատավորնշանակվելու համար դատավորներիառաջխաղացման ենթակա թեկնածուներիցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետումնշված անձի դեպքում նրա լիազորությունները չենդադարեցվել կարգապահական խախտում թույլտալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրանկատմամբ կայացված մեղադրական դատավճիռնօրինական ուժի մեջ մտնելու կամ քրեականհետապնդումը ոչ արդարացնող հիմքովդադարեցվելու հիմքով:

Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետիև 3-րդ կետի պահանջներին բավարարող անձինքդիմումին կցում են նաև «ՀայաստանիՀանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը: 

Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք ունեն վերաքննիչդատարաններում դատավոր նշանակվելու համարդատավորների առաջխաղացման ենթակաթեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ առաջին ատյանի դատարանիդատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվածլինելու հանգամանքից:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Օրենսգրքի124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույնդատական խորհուրդն առաջխաղացման ենթակադատավորների թեկնածուների ցուցակը կազմելիսհաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորիպաշտոնում արդյունավետ գործելու համարանհրաժեշտ հմտություններն ու որակները, իսկդատավորի համար նաև գործունեությանգնահատման արդյունքները:

Վերը նշված չափորոշիչներինհամապատասխանող անձինք կարող ենսահմանված կարգով իրենց փաստաթղթերըներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝սույն հայտարարության հրապարակման պահիցերկշաբաթյա ժամկետում՝  2022 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ