background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

09.02.2023

Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

 

 

       Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 30.01.2023թ. «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-46 որոշումը, որով արձանագրվել է, որ առկա է  դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինն առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու անհրաժեշտություն, հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք (հասցե՝ ք.Երևան, Կորյունի 17, հեռ. 010 511 816)՝ մինչև 2023 թվականի մարտի 10-ը ներառյալ:

       Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը:

       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեն նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

       «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:

       Միաժամանակ տեղեկացվում է, որ հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

      Հիշեցում՝

 

      «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվաի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝

 

Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

 

ֆայլեր