background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

24.02.2023

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 24-ի արձանագրային որոշումը՝ տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է և վերջնաժամկետ սահմանվել 2023 թվականի մարտի 3-ը ներառյալ:

Հավակնորդները կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819):

 

Բարձրագույն դատական խորհուրդ