background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

03.03.2023

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2023 թվականի մարտի 15-ին ժամը 10։00-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17),

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ: (…):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 15-ին, ուստի հասարակական կազմակերպություններին առաջարկվում է մինչև սույն թվականի մարտի 9-ը ներառյալ համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ֆայլեր