background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԱՆՁԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

10.03.2023

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասը` տեղեկացվում է, որ Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով դիմում ներկայացրած անձի և որակավորման գրավոր փուլը հաղթահարած անձի նախնական հարցազրույցը ազգային և  միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2023 թվականի մարտի 21-ին ժամը 11.00-ից, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2023 թվականի մարտի 27-ին ժամը 11.00-ից:
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.

 

N

Անուն, ազգանուն

Նախնական հարցազրույցի օրը և ժամը

Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի օրը և ժամը

1.

Հայկազ Գալստյան

20.03.2023թ. ժամը 11.00-ին (ազգային փորձագետ)

20.03.2023թ. ժամը 12.00-ին (միջազգային փորձագետ)

27.03.2023թ. ժամը 11.00-ին

2.

Վարդգես Ստեփանյան

20.03.2023թ. ժամը 11.00-ին  (միջազգային փորձագետ)

20.03.2023թ. ժամը 12.00-ին (ազգային փորձագետ)

27.03.2023թ. ժամը 12.00-ին