background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

16.03.2023

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 16․03.2023թ. «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-33-Ո-108 որոշումը, որով արձանագրվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժիններն առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու անհրաժեշտության մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 4-րդ մասով և 110.1-րդ հոդվածով՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Հավակնորդը որակավորման ստուգում անցնելու նպատակով Դատական դեպարտամենտ (հասցե` ք. Երևան, Կորյունի 17, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք) առձեռն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ (ԲԴԽ-19-Ո-39 որոշում), ինչպես նաև Օրենսգրքով և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 18-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները, հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-5-Ո-16 և 2023 թվականի փետրվարի 2-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները, հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-15-Ո-55  որոշումներով պահանջվող փաստաթղթերը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 31-ն է:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Oրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները:

Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

 Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն 

(հեռ՝ (010) 511-786, 511-816, 511-819):

 

Ծանոթություն:

«Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվաի 38.1-կետով սահմանված

պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ

հաշվեհամարին՝ Հ/Հ՝ 900005163671

Բանկ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»: