background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25.06.2018

Հարգելի գործընկերներ,

 Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի է ունենալու ՀՀ վճռաբեկ դատարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում համատեղ կազմակերպվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյակին և վարչական արդարադատության սկզբնավորման տասնամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում ժամը 10:00-ին կմեկնարկի «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտաժողովը:

  Ժամը 15:00-ին տեղի կունենա ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյակին նվիրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու 11-րդ (2017 թվական) հատորի, ինչպես նաև պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվության շնորհանդեսը: