background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ և ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

11.10.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2019 թվականի հոկտեմբերի 25-ին` ժամը 09:00-ին (քաղաքացիական մասնագիտացում) և 26-ին` ժամը 09:00-ին (քրեական և վարչական մասնագիտացում)` ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Զաքյան 7-3):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու սույն թվականի հոկտեմբերի 25-ին և 26-ին, ուստի առաջարկվում է մինչև սույն թվականի հոկտեմբերի 21-ը համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում):

 

ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐ  

Վարչական նյութական իրավունք 

Վարչական դատավարություն 

Քաղաքացիական նյութական իրավունք

Քաղաքացիական դատավարություն

Քրեական նյութական իրավունք

Քրեական դատավարություն  

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ֆայլեր