ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

06.03.2020

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Խորհրդի կողմից նախօրոք տարածվել էր հայտարարություն՝ Վերաքննիչ դատարանների դատավորների թափուր տեղերը համալրելու նպատակով հավակնորդների ցուցակները կազմելու մասին:

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 13 դիմում, որոնցից 12-ը /10 դատավոր, 2 իրավաբան-գիտնական/՝ վարչական մասնագիտացման բաժնում, իսկ 1-ը՝ քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով:

Սույն թվականի մարտի 6-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման և հաստատման վերաբերյալ հարցը, զրույցի էր հրավիրել ցուցակում ընդգրկվելու դիմում ներկայացրած թվով 13 թեկնածուների:

Բարձրագույն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքում Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման համար Խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ ստացան.

 

Վարչական մասնագիտացում.

1. Նահապետյան Էդվարդ – Վարչական դատարանի դատավոր

2. Հակոբյան Լիանա – Վարչական դատարանի դատավոր

3. Գևորգյան Կարեն – Իրավաբան-գիտնական

 

Քրեական մասնագիտացում.

  1. Մաթևոսյան Աննա – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

                                  իրավասության դատարանի դատավոր