Նորություններ
RSS
28.07.2022
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կայացնելուԱյսօր՝ հուլիսի 28-ին, ԲԴԽ-ում շարունակվեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել Քրեական դատավարության և Դատական օրենսգրքի նորմերի խախտումներ, որոնց արդյունքում դատավորն առանց պատճառաբանության շեղվել է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է անձին անհիմն ազատությունից զրկելուն:
Կողմերին լսելուց հետո Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 4-ին՝ ժամը 14:55-ին:

28.07.2022
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քրեական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալՏեղեկացնում ենք, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քրեական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի հուլիսի 29-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ

28.07.2022
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԻՍՏԻ ՕՐԸ |
ՆԻՍՏԻ ԺԱՄԸ |
ՕՐԱԿԱՐԳԸ |
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
01․08․2022թ․ |
15։00 |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ՄԽԵՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
04․08․2022թ․ |
10:00 |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |
04․08․2022թ․ |
14։55 |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ |
ԴՌՆԲԱՑ |
04․08․2022թ |
15։00 |
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴՈՒՀԻ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
ԴՌՆԲԱՑ |

28.07.2022
ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Նաիրա ՀովսեփյանըՀուլիսի 27-ին կայացավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ 84 կողմ ձայնով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը:

25.07.2022
Կայացավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունըԱյսօր՝ հուլիսի 25-ին, ԲԴԽ-ում կայացավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 197-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, որն իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, այն է՝ թիվ ԼԴ/0227/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը կայացրել է սխալ դատական ակտ՝ վճռում վրիպակն ուղղելու դիմումը մերժելու մասին, հրաժարվել է կատարողական թերթում ուղղում կատարելուց, թիվ ԼԴ/1975/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում կողմերի հաշտության համաձայնության ներկայացումից առավել քան 13 ամիս անց չի հաստատել այն, քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջով թիվ ԼԴ4/0737/02/21 գործի քննությունն իրականացրել է և վճիռը հրապարակել է դիմումը վարույթ ընդունելուց հետո առավել քան 10 ամիս անց։
Մանրամասները՝ տեսանյութում: