Նորություններ
RSS
20.07.2022
Հայտարարություն18.07.2022թ.-ին ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն, որում կասկածի տակ է դրվել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:
Բարձրագույն դատական խորհուրդն անթույլատրելի և դատապարտելի է համարում հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է:
Կոչ ենք անում մեր գործընկերներին իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ:

18.07.2022
ԲԴԽ-ում կայացավ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի գործով նիստըԱյսօր՝ հուլիսի 18-ին, ԲԴԽ-ում կայացավ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Հանձնաժողովի ներկայացրած միջնորդության՝ դատավոր Տիգրան Սիմոնյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 13-ին կայացված դատական ակտի պահանջը նախ ի կատար է ածվել քաղվածքով, իսկ բուն որոշումը հանձնվել է դատավարության մասնակիցներին միայն 2022 թվականի փետրվարի 10-ին:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

18.07.2022
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունըԱյսօր՝ հուլիսի 18-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց մերժել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

15.07.2022
ԲԴԽ-69-Ո-195 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՈ Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի հուլիսի 14-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. հուլիսի 14
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի հուլիսի 14-ի
թիվ ԲԴԽ-69-Ո-195 որոշման
ՑՈՒՑԱԿ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
1. |
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գրիգոր Վոլոդյայի |
31.10.1973թ., ք. Երևան
|
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր
|
2. |
ՊԱՊՈՅԱՆ Ռոբերտ Լազոյի |
15.04.1974թ., Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր
|
3. |
ԲԱԼԱՅԱՆ Դավիթ Կիմի |
22.04.1975թ., ք. Երևան
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր
|
4. |
ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Լուսինե Վահրամի |
07.07.1983թ., Վայոց ձորի մարզ, ք. Վայք |
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
|
Դատավոր
|
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
1. |
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Սամվել Սերյոժայի |
23.03.1962թ., ք. Երևան |
Վարչական դատարան |
Դատավոր
|
2. |
ԱՅՎԱԶՅԱՆ Հրաչ Մարտունի |
25.02.1974թ., Լոռու մարզ, գ. Օձուն |
Վարչական դատարան |
Դատարանի նախագահ |
3. |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդրա Ալեքսեյի |
13.03.1979թ., Սյունիքի մարզ, ք. Կապան
|
Վարչական դատարան |
Դատավոր
|
4. |
ԽԱՆԴԱՆՅԱՆ Ռաֆիկ Գագիկի |
05.11.1983թ., Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ |
Վարչական դատարան |
Դատավոր
|
5. |
ՄԿՐՏՉՅԱՆ Արկադիկ Պերճի |
02.09.1984թ., Գեղարքունիքի մարզ, գ. Մեծ Մասրիկ |
Վարչական դատարան |
Դատավոր
|

15.07.2022
ԲԴԽ-67-Ո-Կ-16 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ2022 թվականի հուլիսի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 16.06.2022 թվականին կայացված և 23.06.2022 թվականին հրապարակված (թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11) որոշումը վերացնելու մասին բողոքը, որոշեց մերժել այն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Որոշմանն ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև: